Անգլիայի Պրմիեր լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է այն մարզիչների և ֆուտբոլիստների ցանկը, որոնք հավակնում են օգոստոս ամսվա լավագույն մարզիչ և խաղացող մրցանակներին:
Մարզիչներից այդ կոչմանը հավակնում են՝ Պեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի), Յորգեն Կլոպ («Լիվերպուլ»), Ժոզե Մոուրինյո («Մանչեսթեր Յունայթեդ), Տոնի Պուլիս («Վեսթ Բրոմվիչ»), Դևիդ Վագներ («Հադերսֆիլդ»):
Իսկ ֆուտբոլիստներից՝ Ֆիլը Ջոնսը («Մանչեսթեր Յունայթեդ), Յունաս Մեսլը («Հադերսֆիլդ»), Ռոմելո Լուկակուն(«Մանչեսթեր Յٳնայթեդ), Սադիո Մանեն(«Լիվերպուլ»), Հենրիխ Մխիթարյանը («Մանչեսթեր Յունայթեդ), Մոհամեդ Սալահը(«Լիվերպուլ»), Ալվարո Մորատան («Չելսի»):
Քվեարկությանը մասնակցելու համար կարող ենք անցնել այս հղումով: