Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընտրություն է կատարել ապագա ակումբի հարցում: Այս մասին հայտնում է գերմանացի ֆուտբոլային փորձագետ Լի Պրայսը. հաղորդում է armsport-ը:
Պրայսը դեռևս ամռան սկզբին էր հայտարարել, որ «Շալկե 04»-ի ֆուտբոլիստ Կոլաշինաչը կտեղափոխվի «Արսենալ», իսկ «Լեյպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտայի հաջորդ ակումբը կլինի «Լիվերպուլը»: Փորձագետը խոսել է Մխիթարյանի ապագայի մասին.
«Մխիթարյանին ասել են, որ նա պետք է հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»: «Կարմիր սատանաների» կիսապաշտպանի ծառայություններն արդեն առաջարկել են իր նախկին ակումբին՝ «Բորուսիա Դորտմունդին»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: