ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հունվարի 10-ին կավարտվի 2017թ. եվրոպական լիգաների տարվա խորհրդանշական հավաքականի քվեարկությունը:
15 թեկնածու կիսապաշտպանների թվում է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը:
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը թեկնածուների ցուցակում ներկայացնում են նաեւ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան եւ էկվադորցի պաշտպան Անտոնիո Վալենսիան:
Տարվա խորհրդանշական հավաքականում ընդգրկված կլինեն երկու հարձակվող, չորսական կիսապաշտպան եւ պաշտպան ու դարպասապահը:
Արդեն քվեարկել է մոտ 8 միլիոն 481 հազար այցելու: