տուն Լուրեր Մխիթարյան. Առաջին մրցաշրջանն ինձ ավելի ուժեղ է դարձրել

Մխիթարյան. Առաջին մրցաշրջանն ինձ ավելի ուժեղ է դարձրել

102
0

20139927_1768411486549840_2839668159271637774_n

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել, որ ավելի ուժեղ է դարձրել Պրեմիեր լիգայում առաջին մրցաշրջանից հետո:

«Իհարկե, առաջին մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդում» ինձ ավելի ուժեղ է դարձրել: Վերջին մեկ տարվա բարդությունները շատ են օգնել ինձ: Ավելի ուժեղ եմ դարձրել, ամրացրել եմ բնավորությունս: Կարծում եմ՝ ամեն ինչ արել եմ բոլորին ապացուցելու, որ արժանի եմ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու համար:

Գիտենք, որ այս մրցաշրջանում մեզ համար ավելի բարդ է լինելու, քանի որ խաղալու ենք Չեմպիոնների լիգայում, ոչ թե Եվրոպա լիգայում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը: