Եգիպտոսի վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին չեղարկել է երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին մահապատժի ենթարկելու վերաբերյալ դատավճիռն ու կարգադրել գործով նոր լսումներ անցկացնել, հայտնում է Tass-ը:
Մուրսին մահապատժի էր ենթարկվել 2011-ին բանտից փախուստի դիմելու և զանգվածային անկարգություններ կատարելու համար:
Մուրսին պաշտոնանկ է արվել նախագահի պաշտոնից 2013-ի հուլիսի 3-ի ռազմական հեղաշրջման արդյունքում: