տուն Լուրեր «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենը՝ «Երկրի դեմք» անվանակարգի մրցանակակիր

«Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենը՝ «Երկրի դեմք» անվանակարգի մրցանակակիր

135
0

Որակի և սերտիֆիկացման ոլորտի հայ և ռուս մասնագետների մասնակցությամբ Երևանում անցկացվել է «Եվրասիական տնտեսական միություն-ընդհանուր շուկայի զարգացման ժամանակակից պարադիգմ, թվային տնտեսություն և կառավարման խելացի մեխանիզմներ» խորագրով միջոցառումը: Այն նախաձեռնել էր «Բիզնես դիալոգ» ընկերությունը: Քննարկվել են սերտիֆիկացման հարցերը: Միջոցառման ավարտին տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, պարգևատրվել են հաճախորդների վստահությունը վայելող, տարիների պատմություն ունեցող կազմակերպություններն ու անհատները: «Երկրի դեմք» անվանակարգում մրցանակ է ստացել «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանը: Հատուկ մրցանակ՝ «Խելացի կառավարիչ» անվանակարգում, ստացել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի վերստուգող տնօրեն Մարինե Հարությունյանը: