Լրատվամիջոցներն այսօր գրել են, որ ադրբեջանցիները պաշտոնապես դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ վերջինս ընդգրկի հայկական «Քոչարի» պարը՝ որպես ադրբեջանական մշակութային արժեք։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից ոմանք մեղադրել են ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին, թե ինչո՛ւ է լուռ:
Araratnews.am-ը զանգահարեց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալվարդ Սերոբյանին՝ պարզաբանում լսելու: Ի պատասխան նա ասաց, որ արտաքին գործերի նախարարությունը շուտով հայտարարությամբ հանդես կգա, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում բոլոր գործընթացները արվում են ԱԳՆ-ով:
Սոնա Դավթյան