տուն Լուրեր Մշակութային պակաս կա. Ամիրյանը՝ Ջրառատի դեպքերի մասին (տեսանյութ)

Մշակութային պակաս կա. Ամիրյանը՝ Ջրառատի դեպքերի մասին (տեսանյութ)

107
0

ՀՀ մշակույթի նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Ամիրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում դատապարտեց Ջրառատում տեղի ունեցած միջադեպերը:

«Կարծում եմ, որ պարտադիր նման մարդիկ պետք է օրենքի առաջ պատասխան տան»,-ասաց նա:

«Ոչ միայն, ցանկացած կուսակցություն մեր հասարակության հայելին է, և ցանկացած կուսակցության մեջ կան մարդիկ, որոնք կարող են նման միջադեպեր ստեղծել: Դատապարտում եմ` անկախ կուսակցական պատկանելությունից»,- ընդգծեց նա, հավելելով, որ այս ամենը փաստում է, որ «հասարակության մեջ մշակութային պակաս կա, պետք վերացնել»:

Ի դեպ, նախարարն ընտրություններում իր շանսերը շատ բարձր է գնահատում, քանի որ ՀՀԿ ծրագիրը, ըստ Ամիրյանի, շատ իրատեսական է:

«Դուք անընդհատ մղում եք քարոզչության, այս ժամը հարմար չէ քարոզչության համար: Այս ժամին քարոզչությամբ չի կարելի զբաղվել»,- լրագրողների հերթական հարցերին ի պատասխան ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: