տուն Լուրեր Մրգաշատում 24 հատ «տրոտիլե բրիկետ» է հայտնաբերվել

Մրգաշատում 24 հատ «տրոտիլե բրիկետ» է հայտնաբերվել

102
0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 16-ին, ժամը 12:48-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի վերջնամասում հայտնաբերվել է ամունալ տեսակի պայթուցիկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գյուղի վերջնամասում հայտնաբերվել է 24 հատ «տրոտիլե բրիկետ»:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ոստիկանության Մեծամորի բաժնի աշխատակիցների մոտենալը: