տուն Լուրեր Մովսես Հակոբյանը նորմալ է վերաբերվում խախտման մասին տրված հայտարարության քննությանը

Մովսես Հակոբյանը նորմալ է վերաբերվում խախտման մասին տրված հայտարարության քննությանը

124
0

Movses

ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ նախարարության ղեկավար կազմը նորմալ են վերաբերվում պետական վերահսկողություն իրականացնող ցանկացած գերատեսչության եւ մարմնի գործունեության: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց ռազմական գերատեսչության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԼՂ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարությանը՝ կապված ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի գործունեության հետ:

Բադասյանը, հիշեցնենք՝ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, խախտելով «Գնումների մասին» օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:

«Եթե կան նման նյութեր, եւ դրանցով զբաղվում են, ապա մասնագետները կտան վերջնական գնահատական»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ Մովսես Հակոբյանն ինքը բազմիցս նշել է, որ նորմալ է  վերաբերվում «ցանկացած խախտման կամ խախտման մասին տրված հայտարարության քննությանը»: