տուն Լուրեր Մովսես Հակոբյանը հանդիպել է Գերմանիայից Արցախ ժամանած լրագրողների հետ

Մովսես Հակոբյանը հանդիպել է Գերմանիայից Արցախ ժամանած լրագրողների հետ

99
0

Handipum_PN_um_04.05.15

Մայիսի 4-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպել է Գերմանիայից ԼՂՀ ԱԺ ընտրությունները դիտարկելու նպատակով Արցախ ժամանած լրագրողների հետ, ովքեր մինչ նախարարի հետ հանդիպումը այցելել էին ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր և տեղում ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին:

Հանդիպման ժամանակ Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է պաշտպանության բանակի կազմավորման պատմությունը, նրա առջև ծառացած հիմնական խնդիրները և պատասխանել լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ընթացող բանակցային գործընթացին, հրադադարի ռեժիմի խախտման հաճախականությանն ու բանակի կողմից ձեռնարկվող պատասխան քայլերին:

Հանդիպման վերջում լրագրողները շնորհակալություն են հայտնել բանակի հրամանատարին ջերմ ընդունելության և առաջնագիծ իրենց այցելությունը կազմակերպելու համար: