տուն Լուրեր Մոուրինյուն գործի է անցել Մարգարիտա Սիմոնյանի ղեկավարած RT-ում

Մոուրինյուն գործի է անցել Մարգարիտա Սիմոնյանի ղեկավարած RT-ում

196
0

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է ֆուտբոլի հայտնի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ համագործակցության մասին:

«Մեր հաղորդավարը կլինի Մոուրինյուն»,-  Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Սիմոնյանը:

Հեռուստաալիքի պաշտոնական կայքում հաղորդվում է, որ Ժոզե Մոուրինյուն կկիսվի իր փորձագիտական ​​կարծիքով, ֆուտբոլային իր փորձի և գիտելիքների մասին աշխարհի գավաթի 2018-ի առաջնության ժամանակ: