«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան պատմել է, որ ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն որոշել է բարեգործությամբ զբաղվել:
Իսպանացին հայտարարել է, որ Մոուրինյուն միացել է «Common Goal» («Ընդհանուր նպատակ») նախագծին և աշխատավարձի 1 %-ը կտրամադրի բարեգործությանը, հայտնում է The Telegraph-ը:
Սպասվում է, որ «Յունայթեդի» մի քանի ֆուտբոլիստներ ևս կմիանան «Common Goal» նախաձեռնությանը: