տուն Լուրեր Մոուրինյոյի՝ Մխիթարյանին չվստահելու ամենահավանական պատճառը

Մոուրինյոյի՝ Մխիթարյանին չվստահելու ամենահավանական պատճառը

90
0

hi-res-969265a7afc9d53b2a2f4569d767187b_crop_north

Բրիտանական Givemesport.com-ն իր լայնածավալ հոդվածում անդրադարձել է Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Սուոնսիի» դեմ հանդիպմանը «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը։

«Հենրիխ Մխիթարյանը վերջապես վերադարձել էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմ՝ դաշտ դուրս գալով «Ֆեներբահչեի» հետ խաղի երկրորդ կեսում։ Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը ստիպված էր Պրեմիեր լիգայի վերջին տուրի հանդիպմանը հետևել տրիբունայից, քանի որ Ժոզե Մոուրինյոն նրան կրկին դուրս թողեց հայտացուցակից։

Հենրիխի բացակայությունը հանդիպումներից դարձել է բազմաթիվ քննարկումների առիթ՝ առաջ քաշված տարբեր վարկածներով։ Սակայն այժմ հնարավոր այլ բացատրություն ունենք, թե ինչու է նա հայտնվել Մոուրինյոյի սև ցուցակում։ Մխիթարյանը հիասթափված էր առաջին թիմում հայտնվելու հնարավորության բացակայությունից։ Իսկ Մոուրինյոն նույնն էր զգում Հենրիխի որոշ թիմակիցների ֆիզիկական հնարավորությունների վերաբերյալ»,- գրում է Կայը։

Մանրամասներն` այստեղ: