Հայաստանի ցանկացած ընտրության դեպքում` ԵԱՏՄ կամ ԵՄ, ռուբլու արժեքի փոփոխությունը բացասական ազդեցություն կունենար մեր համագործակցության վրա, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխտնօրեն Սվետլանա Գլինկինան:
«Դրանք խնդիրներ են, որոնց լուծումը միանգամից հնարավոր չէ, մասնավորապես` Հայաստանի լոգիստիկայի խնդիրը: ԵԱՏՄ-ն մեծ ճանապարհ է անցել` մինչև միասնական դրամի անցնելը: Մոտ ապագայում անհնար է միասնական արժույթի հաստատումը:
Փորձագետի խոսքով` դրական տեղաշարժ այս ժամանակահատվածի ընթացքում եղել է ռուբլու հաստատումը: Պրոբլեմները լուծելու նպատակով մոտ վեց ամիս փորձառական փուլ է ընթանում: Խնդիրները` կապված ԵԱՏՄ հետ, փորձագետի կարծիքով, հիմնականում տեխնիկական են:
«Մենք մոտակա ժամանակները մեծ հույսեր չպիտի ունենանք: Սա ոչ թե ԵԱՏՄ-ի մեղավորությունն է, այլ համաշխարհային դրությունն է դա պարտադրում»,- ընդգծեց փորձագետն ու վստահեցրեց, որ ԵԱՏՄ-ում մենք միայնակ չենք, կա Չինաստանը և այլ երկրներ, որոնց հետ համագործակցությունը շարունակվելու է: