Իրաքի Մոսուլ քաղաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից հասցված օդային հարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ռազմական ոստիկանության ղեկավարը. հաղորդում է Ria.ru-ն:
«Մեր հակաահաբեկչական վարչությունը հաստատում է, որ թիրախավորված օդային հարվածի հետևանքով փետրվարի 14-ին Մոսուլում սպանվել է ԻՊ-ի ռազմական ոստիկանության ղեկավար Հաքի Իսմայիլ Աուեդ ալ Հադիդին»,- ասվում է Իրաքյան Քրդստանի անվտանգության խորհրդի պաշտոնական հաղորդագրությունում։
Արևելյան Մոսուլը լիովին ազատագրվել է ահաբեկիչներից իրաքցի զինվորականների և կոալիցիայի կողմից 2016-ի հոկտեմբերից անցկացվող գործողությունների արդյունքում։ Քաղաքի արևմտյան հատվածը դեռևս մնում է գրոհայինների վերահսկողության տակ։