տուն Լուրեր Մոսուլի 1,5 մլն բնակչությունը վտանգի մեջ է. ՄԱԿ

Մոսուլի 1,5 մլն բնակչությունը վտանգի մեջ է. ՄԱԿ

140
0

1448758148

Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման համար իրականացվող ռազմական գործողությունները սպառնում են 1,5 մլն բնակիչների անվտանգությանը: Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական գործերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայանը:

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել էր Մոսուլ քաղաքի ազատագրման համար ռազմական գործողությունների վերսկսման մասին: Այժմ քաղաքը գտնվում է ԻՊ-ի զինյալների հսկողության տակ:

 

Նշվում է, որ ռազմական գործողությունների հետևանքով հազարավոր բնակիչներ ստիպված կլինեն լքել իրենց տները: