տուն Լուրեր Մոսկվայում սպանվածը հայ գործարար Գևորգ Գևորգյանն է (լուսանկար)

Մոսկվայում սպանվածը հայ գործարար Գևորգ Գևորգյանն է (լուսանկար)

103
0

image

Հայ գործարար Գևորգ Գևորգյանը սպանվել է Մոսկվայի հարավարևմտյան շրջանում՝ Լիտովսկի ճեմափողոցի 11-րդ տան մոտակայքում` Կալաշնիկով տեսակի ինքնաձիգից: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:

Ըստ աղբյուրի՝ սպանվածը մարզիկ էր, զբաղվում էր ծանրամարտով: Գևորգյանը Մոսկվայում զբաղվում էր շինարարական բիզնեսով: Սպանվածի մարմինը հայտնաբերվել է վերջինիս BMW 2006 մակնիշի ավտոմեքենայի կողքին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սպանված տղամարդու կողքին 3 փամփուշտ էր հայտնաբերվել:

Ավելի վաղ էլ, Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան հայտնել է, որ Լիտովսկի ճեմափողոցի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերի մոտակայքում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի, իսկ նրանից 300 մետր հեռավորության վրա՝ զենք, որից ենթադրաբար սպանել են տղամարդուն:

1482007155