Երեկ, շուրջ 7000 ներգաղթյալ հայտնվել է Մոսկվայի միլիցիայի բաժանմունքներում՝ Ռուսաստանում մնալու օրինականությունը ստուգելու համար։ Այս մասին հայտնել են ՌԴ մայրաքաղաքի ՆԳՆ մամլո ծառայությունից։
Բոլոր բերման ենթարկվածները հասցվել են ՆԳՆ բաժիններ՝ իրենց՝ Ռուսաստանում գտնվելու օրինականությունը հաստատելու նպատակով։ Ինչպես նաեւ ստուգվել են նրանց հաշվառման հատուկ բազաները՝ նախկինում կատարված հանցագործությունների մասնակցության նկատառումներով։