տուն Լուրեր Մոսկվայում Հայաստանից ներմուծված կես տոննա կարմիր ձկնկիթ են առգրավել

Մոսկվայում Հայաստանից ներմուծված կես տոննա կարմիր ձկնկիթ են առգրավել

172
0

Մոսկվայում «Ռոսսելխոզնադզորի» վարչության աշխատակիցները «Վնուկովո» օդանավակայանում Հայաստանից ներմուծված շուրջ 500 կգ կարմիր ձկնկիթ են առգրավել. այս մասին հայտնել են վարչության մամուլի ծառայությունից:

Ըստ հաղորդման՝ անասնաբուժական հսկողության արդյունքում անհամապատասխանություններ են հայտնաբերվել ապրանքի քանակի մեջ, ինչպես նաև խախտումներ մակնշման, պահպանման ջերմաստիճանի և առաքման պահանջներում:

Ներկայումս աշխատանքներ են կատարվում հստակեցնելու ապրանքի ծագումը: