ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սպանել են հայ գործարար 57 տարեկան Վաչիկ Աբգարյանին. հաղորդում է Life.ru-ն՝ հղում կատարելով Telegram-канал Mash լրատվակայքին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սպանվածը ղեկավարում էր մայրաքաղաքի Кап Строй շինարարական ընկերությունը:
Դեպքը տեղի է ունեցել ընկերության գրասենյակի մոտակայքում: Աբգարյանը հրազենային վիրավորում էր ստացել կրծքավանդակի հատվածում: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: