տուն Լուրեր Մոսկվայում հա՞յ է սպանվել

Մոսկվայում հա՞յ է սպանվել

127
0

1476772981

Մոսկվայի հարավարևմտյան շրջանում ավտոմեքենայում սպանված տղամարդու կողքին 3 փամփուշտ է հայտնաբերվել. հայտնում է Ria.ru-ն:

Նախնական տվյալներով՝ սպանվածը Հայաստանի քաղաքացի է:

Ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան հայտնել է, որ Լիտովսկի ճեմափողոցի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերի մոտակայքում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի, իսկ նրանից 300 մետր հեռավորության վրա՝ զենք, որից ենթադրաբար սպանել են տղամարդուն: