Մոսկվայում երեկ տեղի է ունեցել տեխնոգեն մեծ վթար։ Մի քանի տասնյակ բնակարաններում տեղի է ունեցել պայթյուն բնական գազի մատակարարման համակարգում ճնշման կտրուկ աճի պատճառով։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը։
Պայթյունները տեղի են ունեցել 11 շենքերի 26 բնակարաններում, որոնցից 20-ում արձանագրվել է հրդեհ։ Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է 5 մարդ։