ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայում իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ երկու կողմերն ունեն ցանկություն կարգավորելու Սիրիայում և Ուկրաինայում ծագած հակամարտությունները, հաղորդում է TASS-ը:
Բացի այս, Քերին ընդգծել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համակարծիք են «Իսլամական պետության» հանդեպ իրենց վերաբերմունքի մեջ:
«Նրանց հետ հնարավոր չէ բանակցություններ վարել, նրանք ահաբեկիչներ են, ովքեր ձեռք են բարձրացնում մշակույթի, պատմության և արժանապատվության վրա, և մեզ չեն թողնում այլ ելք, քան նրանց դեմ պայքարելը»,- ասել է Քերին: