տուն Լուրեր Մոսկվայում աշխատանքի ժամանակ ինսուլտ է ստացել. Լիլիթի խնդրանքը՝ բարի կամքի տեր մարդկանց

Մոսկվայում աշխատանքի ժամանակ ինսուլտ է ստացել. Լիլիթի խնդրանքը՝ բարի կամքի տեր մարդկանց

97
0

15032469_1250368111701858_1135956719_n

Երկու անչափահաս երեխաների մայրը դիմում է բոլոր բարի կամքի տեր մարդկանց՝ խնդրելով աջակցել ամուսնուն: Araratnews.am-ի հետ զրույցում Լիլիթ Հակոբյանը պատմեց, որ ընտանիքով ապրում են Աբովյան քաղաքում՝ վարձակալությամբ: «Երկու աղջիկ ունեմ, մեկը 6 տարեկան, մյուսը՝ 12: Ամուսինս հիվանդ է, Մոսկվայում աշխատանքի ժամանակ ինսուլտ է ստացել, ձախ կողմը ամբողջությամբ պարալիզացվել է, չի կարող շարժվել: Գլուխը վիրահատված է, բայց դարձյալ ունի վիրահատության խնդիր»,- պատմեց Լիլիթ Հակոբյանը: Նա նշեց, որ աշխատանքի տեղավորվել չի կարող, որովհետեւ ամուսնու եւ երեխաների խնամքն իր ուսերին է մնացել: «Բնակվում ենք վարձով, շատ ծանր իրավիճակում ենք հայտվել, աշխատող չունենք»,- ասաց Լիլիթը:

14996570_1250368178368518_909502056_n

Հակոբյանների ընտանիքին որոշ չափով օգնել է արտերկրում բնակվող Լիլիթի ամուսնու քույրը, ով յուրաքանչյուր ամիս կարողացել է ուղարկել միայն տան վարձի գումարը, հիմա սակայն նա եւս ունի ֆինանսական խնդիրներ: «Այս պահին ինքն էլ չի կարող անել, որովհետեւ ծանրաբեռնված է»,- ասաց նա: Ամուսինը գամված է անվասայլակին: Բժիշկներն ասել են, որ եթե ստացիոնար բուժում ստանա, ապան կապաքինվի, մինչդեռ ընտանիքը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: «Եթե ասեմ, որ իմ երեխաները կոշիկի կամ հագուստի խնդիր ունեն, ինձ ճիշտ հասկացեք, եթե բերեն ինձ տան, ասենք, մեկ ամսվա ուտելիք,  ապա այն գլոբալ հարց չի լուծի, ես ուղղակի ուզում եմ լուծվի մեր բնակարանի հարցը, սարսափելի է»,- ասաց Լիլիթ Հակոբյանը: Տան ամսական վարձը 40 հազար դրամ է, որը ընտանիքը չունի: Աբովյան քաղաքի բնակարանը, որտեղ ապրում է Լիլիթը ամուսնու եւ երեխաների հետ, զուրկ է կոմունալ հարմարություններից:

Բոլոր նրանց, ովքեր կցանկանան աջակցել ընտանիքին, Araratnews.am-ը պատրաստ է տրամադրել կոնտակտները: