ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Բասմանի շրջանի վետերանների խորհրդի նախագահը կասկածվում է դպրոցական թոռան նկատմամբ սեռական ոտնձգության մեջ. հաղորդում է «Մոսկվա» թերթը՝ հղում կատարելով իրավապահներին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 26-ին քրեական հետախուզության ծառայողները ձերբակալել են 66-ամյա Նիկոլայ Լեոնտևին:
Տղամարդը 2012-ի հունվարից սեռական բնույթի գործողություններ է կատարել 2001-ին ծնված թոռան նկատմամբ: Լեոնտևն ընդունել է մեղքը: Հարուցվել է քրեական գործ: