Ռուս-թուրքական հարաբերությունների հետագա կարգավորումը տեղի կունենա փաթեթային համաձայնագրի շրջանակում: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Իգոր Մորոզովը:
Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, այդ հարցը կքննարկվի հուլիսի 1-ին Սոչիում նախանշված Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում, որին կմասնակցի նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:
Մորոզովը նաեւ նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հիմնական պայմանը պետք է դառնա «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանն աջակցության դադարեցումը: