Մոսկվայում նպատակահարմար չեն համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխումը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ճիշտ կլինի չփորձել խաթարել և զրոյացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը: Այն աշխատանքը, որին հասել են համանախագահները կողմերի հետ շփումների արդյունքում վերջին գրեթե տասը տարիների ընթացքում, շատ կարևոր նշանակություն ունի: Ռուս-ամերիկյան-ֆրանսիական համանախագահների աշխատանքների շրջանակներից դուրս բերելու յուրաքանչյուր գաղափար, հավանաբար, կօգտագործվի նրանց կողմից, ովքեր կցանկանային եթե ոչ ամբողջովին տապալել, ապա առնվազն լրջորեն բարդացնել ու դժվարացնել կարգավորման գործընթացը»,- նշել է Սերգեյ Լավրովը: