տուն Քաղաքական Միջազգային Մոսկվան չի պատրաստվում ամբողջովին մտնել սիրիական հակամարտության մեջ

Մոսկվան չի պատրաստվում ամբողջովին մտնել սիրիական հակամարտության մեջ

119
0
President Putin chairs a government meeting in Novo-Ogaryovo residence outside MoscowՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Մոսկվան չի պատրաստվում ամբողջովին խորասուզվել սիրիական հակամարտության մեջ, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին:«Մեր գործողություններն իրականացվելու են խստիվ սահմանված շրջանակներում: Նախեւառաջ մենք սիրիական բանակին աջակցելու ենք ահաբեկչական խմբավորումների դեմ նրա օրինական պայքարում, երկրորդ՝ աջակցությունը ցուցաբերվելու Է օդից՝ առանց ցամաքային գործողությունների մասնակցության»,-ասել Է Պուտինը կառավարության անդամների հետ սեպտեմբերի 30-ին կայացած խորհրդակցության ժամանակ:

Պետության ղեկավարի խոսքով՝ սիրիական հակամարտությունը տարբեր պատճառներ ունի, որոնք սրվել են դրսից բացահայտ միջամտության հետեւանքով: