տուն Լուրեր Մոսկվան 2018-ին կավարտի մարտական մեքենաների մատակարարումները Ադրբեջան

Մոսկվան 2018-ին կավարտի մարտական մեքենաների մատակարարումները Ադրբեջան

114
0

bmp-3.31164

2010 թվականի պայմանագրով հետևակի БМП-3 մարտական մեքենաների մատակարարումները Ադրբեջան նախատեսվում է ավարտել հաջորդ տարի: Այս մասին TASS-ին հաղորդել  է  ռազմատեխնիկական համագործակցության համակարգում աղբյուրը:

«Մատակարարումների  ավարտը նախատեսվում է 2018 թվականին»,- ասել  է գործակալության զրուցակիցը:

2010 թ. Մոսկվան և  Բաքուն սպառազինության և տեխնիկայի խոշոր խմբաքանակի մատակարարումների մասին պայմանավորվածություն են ձեռք բերել: Ըստ ԶԼՄ-ների` խոսքը Т-90С տանկային երեք գումարտակների, ինքնագնաց հրետանու, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և ծանր  հրանետային համակարգերի  մասին է, ինչպես նաև Ադրբեջանը  ձեռք է բերել վերանորոգման-տարհանման և ինժեներական մեքենաներ: Փորձագետների  գնահատականներով` պայմանագրերի  փաթեթի արժողությունը կազմել  է մինչև մեկ միլիարդ դոլար: