Անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Մոսկվայի «Երևան պլազա» առևտրի կենտրոնում ական կա։
Իրավապահ մարմինների աշխատակիցները ստուգում են ավելի քան 10 օբյեկտ, մասնավորապես` «Երևան պլազա», «Եվրոպարկ», «Ռիո» առևտրի կենտրոնները, ինչպես նաև «Սինեմա սթար» կինոթատրոնների ցանցը։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, շենքերն ականապատելու մասին անանուն զանգերը ստացել են Ուկրաինայից։
Նշենք, որ 10 րոպեի ընթացքում հինգ հաղորդագրություն է եղել տարբեր օբյեկտներում, այդ թվում Ռուսական տեխնոլոգիական համալսարանում պայթյունի վտանգի մասին։