տուն Լուրեր Մոսկովյան մետրոյում կինը երեխայի հետ նետվել է գնացքի տակ

Մոսկովյան մետրոյում կինը երեխայի հետ նետվել է գնացքի տակ

82
0

metroo

Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է այն կինը, որն իր անչափահաս դստեր հետ միասին նետվել էր գնացքի տակ մետրոյի «Մոլոդյոժնայա» կայարանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բժշկական շրջանակներում գործակալությանը պատմել են, որ աղջիկը ծանր վիճակում է։ «Տուծած կնոջն ու նրա երեխային ուղղաթիռով տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նրանց շտապ վիրահատել են։ Գիշերը կինը մահացել է»,-նշել է աղբյուրը։

Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 28-ին։ 1974 թ․ ծնված կնոջ նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ մանկահասակ երեխայի վրա մահափորձի համար։

Քննության վարկածով, մայրը բռնել է 2006 թ․ ծնված աղջկա ուսերից ու նետվել մոտեցող գնացքի տակ։ Գնացքը արագ արգելակել է, որից հետո տուժածներին հանել են գծերի վրայից ու հոսպիտալացրել։ Աղջիկը բազմաթիվ վնասվածքներ է ստացել ու կոմայի մեջ ընկել։