Հայաստանի ազգային հավաքականի և Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է տեղադրել սեպտեմբերի 1-ին կայանայլիք Ռումինիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումներից առաջ նախապատրաստական մարզումներից՝ կատարելով Morning Armenia («Բարի լույս, Հայաստան») գրառումը։
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Ռումինիայի և Դանիայի ֆուտբոլի հավաքականների հետ խաղերին։ Մեր ֆուտբոլիստները մարզվում են Ավանում գտնվող ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում: