տուն Տնտեսական Moody’s վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Moody’s վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի վարկանիշը՝ կայուն հեռանկարով

305
0

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Արդշինբանկի վարկանիշը` հեռանկարը գնահատելով «կայուն»: Արդշինբանկին շնորհված են երկարաժամկետ տեղական արժութով ավանդների վարկանիշ (LT Bank Deposits (Local Currency))` Ba3, երկարաժամկետ արտարժութային ավանդների վարկանիշ (LT Bank Deposits (Foreign))` B1, ելակետային վարկային գնահատման վարկանիշը (Baseline Credit Assessment)` Ba3, կոնտրագենտի ռիսկի գնահատման վարկանիշ (Counterparty Risk Assessment)՝ Ba2:

Վարկանիշային գործակալությունն իր մեկնաբանությունում նշել է, որ 2019 թվականին Արդշինբանկի շահույթը մինչ պահուստների ձևավորումը եղել է բանկի ակտիվների 3.3%-ի չափով, ինչը առողջ ցուցանիշ է, որն էլ իր հերթին պայմանավորված է առողջ զուտ տոկոսային մարժայով և ծախսերի արդյունավետության լավ մակարդակով: Այս ամենը ստեղծում է լավ պաշտպանիչ բարձիկ մեղմացնելու վարկերի մարումների գծով հնարավոր կորուստները՝ առանց վտանգի տակ դնելու բանկի կապիտալը:

Արդշինբանկը կարևորում է այս գնահատականը, որը ևս մեկ անգամ փաստում է բանկի հուսալիությունը և վստահության բարձր մակարդակը չնայած կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամին: