Բացառիկ իրադարձություն։ Առաջին անգամ Հայաստանում է գտնվելու AMI-ի (Մոնտեսսորի միջազգային ասոցիացիա) ռուսաստանյան ներկայացուցչության նախագահ, մանկավարժական գիտությունների դոկտոր, Մոնտեսսորի կենտրոնի ղեկավար Կոնստանտին Սումնիտելնին, որը հայաստանյան նորաբաց Մոնտեսսորի ասոցիացիայի հետ համատեղ 2017 թ. հուլիսի 17-21-ը կանցկացնի հնգօրյա դասընթաց «Մարիա Մոնտեսսորիի մանկավարժական համակարգի հիմունքները» թեմայով։ Դասընթացի ավարտին կտրվի պետական նմուշի վկայական։
Շտապե՜ք գրանցվել։ Տեղերը սահմանափակ են։ Գրանցման վերջնաժամկետն է` 2017 թ. հուլիսի 10-ը։ Մասնակցության պայմաններին մանրամասն ծանոթանալու համար զանգահարել 091 209 622 հեռախոսահամարով յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10։00-18։00-ը։