տուն Սպորտ Մոնակոն ցանկանում է ձեռք բերել Ուեյն Ռունիին

Մոնակոն ցանկանում է ձեռք բերել Ուեյն Ռունիին

97
0

10753

Ֆրանսիայի Լիգա 1-ում հանդես եկող «Մոնակոն» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար Ուեյն Ռունիին:

«Մեկ տարի առաջ մենք դիտարկում էինք Պրեմիեր լիգայի լավագույններից մեկի և անգլիական ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստի տրանսֆերի հնարավորությունը: Սակայն արդյունքում այդ հարցը հանվեց օրակարգից:

Չստացվեց, սակայն կարծում եմ, որ մի օր այդ տրանսֆերը կայանալու է», — ասել է «Մոնակոյի» փոխնախագահ Վադիմ Վասիլևը:

Ըստ որոշ տեղեկությունների` «Մոնակոն» առաջարկում է 5,5 տարվա պայմանագիր՝ շաբաթական մինչև 300 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով: