Մոլդովայի նախկին փոխվարչապետ և արտգործնախարար Նատալյա Գերմանն առաջադրվել է որպես ՄԱԿ-ի գլախավոր քարտուղարի թեկնածու, հաղորդում է Interfaks-ը:
Նշվում է, որ համապատասխան նամակը ՄԱԿ-ին է ուղարկել երկրի վարչապետ Պավել Ֆիլիպը:
«Նատալյա Գերմանը բացառիկ դիվանագետ է, իսկ նրա առաջնորդական ունակությունները հայտնի են ազգային և միջազգային մակարդակով»,- ասվում է փաստաթղթում:
Որպես Գերմանի տպավորիչ հաջողություն հիշատակվում է Մոլդովայի և ԵՄ միջև կնքված ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը: