տուն Քաղաքական Միջազգային Մոլդովացի ցուցարարները ոստիկանությունից պաշտպանվելու միջոցներ են ձեռնարկում

Մոլդովացի ցուցարարները ոստիկանությունից պաշտպանվելու միջոցներ են ձեռնարկում

240
0

1026684158կ

Քիշնևի կենտրոնական հրապարակում իշխանությունների հրաժարականի պահանջով ցույցի ելածները որոշել են ոստիկանությունից պաշտպանվելու և ճամբարում կարգուկանոն ապահովելու նպատակով «ազգային պահակախումբ» կազմել:

«Ազգային պահակախմբի» մեջ կմտնեն ոստիկանական համակարգի նախկին աշխատակիցներ և Դնեստրում ու Աֆղանստանում ռազմական գործողությունների վետերաններ, որոնք կպաշտպանեն ցուցարարներին ոստիկաններից»,- TASS-ին պատմել է «Ինքնասիրություն և ճշմարտություն» նախաձեռնության ղեկավարներից Վասիլի Նեստասեն:

Գործչի խոսքով` ներկա պահին մոլդովական ոստիկանական ուժերը պաշտպանում են ոչ թե ժողովրդին, այլ խունտային:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քիշնևում ցուցարարները պահանջում են երկրում հանրաքվե անցկացնել  և այլ անհրաժեշտ գործընթացներ իրականացնել` ուղիղ նախագահական ընտրություններին վերադառնալու նպատակով: Ցուցարարներին միացել է նաև Մոլդովայի ԿԸՀ փոխնախագահը: