տուն Լուրեր ՄՕԿ. Խուրշուդյանը պետք է վերադարձնի Լոնդոնի Օլիմպիական մեդալը

ՄՕԿ. Խուրշուդյանը պետք է վերադարձնի Լոնդոնի Օլիմպիական մեդալը

114
0

big_1479806695_6614628

Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է այն 17 մարզիկների անունները, ովքեր նախնական տվյալներով կասկածվում էին Լոնդոն 2012-ում արգելված նյութեր օգտագործելու մեջ:

Այդ ցանկում է նաեւ ծանրամարտի +75 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանը:

Նրա անալիզների մեջ հայտնաբերվել են տուրինաբոլ եւ ստանոզոլոլ արգելված նյութերը: ՄՕԿ-ի բժշկական անձնակազմը վերահաստատել է որոշումը ու նշել, որ մարզուհին որակազրկվում է, իսկ նրա բրոնզե մեդալը Հայաստանի Օլիմպիական կոմիտեն որքան հնարավոր է շուտ պետք է վերադարձնի:

Խուրշուդյանի մեծ սպորտ վերադառնալու հարցը պետք է որոշի ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: