տուն Քաղաքական Միջազգային ՄՕԿ-ի նախագահը կրկին կայցելի Հայաստան

ՄՕԿ-ի նախագահը կրկին կայցելի Հայաստան

111
0

mokՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 25 ամյակի կապակցությամբ սեպտեմբերին Հայաստան կժամանեն միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն:

«ՀԱՕԿ հիմնադրման 25-ամյակի նվիրված միջոցառումները կլինեն սեպտեմբերի 28-ից 31-ը: Այդ առիթով Հայաստան կժամանեն ՄՕԿ-ի նախագահը, ԵՎՕԿ-ի նախագահը և այլ ազգային օլիմպիական կոմիտեների մոտ 20 նախագահ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Բացի այդ, այդ օրերին Հայաստանում կանցկացվի նախկին ԽՍՀՄ 15 պետությունների օլիմպիական կոմիտեների ֆորումը: «Ամենասպասված լուրն այն է, որ հենց այդ օրերին շահագործման կհանձնվի Դավիթաշենում կառուցվող օլիմպավանը»,-ասաց Ռոստոմյանը: