տուն Լուրեր Մնացականյանի հետ կհանդիպենք Մոսկվայում, Լավրովի մասնակցությամբ

Մնացականյանի հետ կհանդիպենք Մոսկվայում, Լավրովի մասնակցությամբ

93
0

infocom.am-ը գրում է.

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը կանցնի Մոսկվայում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: Այդ մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է «Մոսկվա-Բաքու»-ին, հայտնում է Haqqin.az-ը:

«Առաջիկայում, մենք արդեն պայմանավորվել ենք, կհայտարարվի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին: Կարծում եմ, Սերգեյ Լավրովը նույնպես կմասնակցի»,- ասել է Մամեդյարովը:

Նա հավելել է, որ հարկավոր է առաջխաղացման հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Ընդհանուր ընկալում կա, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հարկավոր է առաջ շարժվել, այլ կերպ այլևս հնարավոր չէ»,-ասել է նախարարը:

Ըստ Մամեդյարովի, նախօրեին Մոսկվայում ԱՊՀ ԱԳՆԽ նիստից հետո Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: