Հունվարի 29-ին ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը չբացառեց Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությունը:
Մնացականյանն ի պատասխան հանդիպման հնարավորության վերաբերյալ հարցին, հայտնեց, որ անձամբ ինքը մտադիր է համաժողովին մասնակցել, և որքան իրեն հայտնի է՝ Մամեդյարովը նույնպես մասնակցելու է: Սակայն հանդիպման հնարավորությունը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց: Եթե հանդիպումը համաձայնեցվի, մենք կհայտնենք՝ նշեց նախարարը:
ԱԳ նախարարը չխոսեց նաև Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավորության մասին։