տուն Լուրեր Մնա՞լ, թե՞ Չմնալ. լարված իրավիճակ Բաղրամյան պողոտայում

Մնա՞լ, թե՞ Չմնալ. լարված իրավիճակ Բաղրամյան պողոտայում

89
0

8978

Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը նշեց, որ իրենց քայլերը կիսատ են իրականացվել և ընդգծեց, որ ժողովուրդն ինքը պետք է որոշի մնալ, թե ոչ:

Այս պահին քաղաքացիները որոշում են գնալ, թե մնալ պողոտայում: Վաղինակը նշեց, որ իրենց պահանջը կիսատ է բավարարվել և հավելեց՝

«Հասկացեք սա խաղ ու պար չէ: Մենք պարտություն չենք կրում, հիմա հաղթանակի ճանապարհին ենք: Բայց լավ մտածեք, գիտակցեք հարցի լրջությունը, ամեն մեկս պատասխանատու ենք ընդունած որոշման համար: Այս պատասխանատվությունը ոչ այդքան ծանր է լինելու նաև ինձ համար: Իրականում, մնալով այստեղ, ամեն անգամ ոստիկանական դիմադրություն և ծեծ ու ջարդ ստանալով արդյոք հասնելու ենք մեր ուզածին: Ես ձեզանից քիչ չեմ ուզում այստեղ մնալ»:

Նշենք նաև, որ քիչ առաջ ոստիկանությունը խիստ նախազգուշացում է արել ծնողներին՝ հեռացնել իրենց երեխաներին Բաղրամյան պողոտայից: