տուն Լուրեր Մլադիչը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Մլադիչը դատապարտվել է ցմահ ազատազրկման

87
0

_98858348_mladic_bestgettyimages

Հաագայի պատերազմի հանցագործությունների հարցերով միջազգային դատարանը բոսնիացի սերբերի բանակի հրամանատար Ռատկո Մլադիչին չորեքշաբթի օրը մեղավոր ճանաչեց նախկին Հարավսլավիայի հակամարտության ընթացքում մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ. հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

Մլադիչը հայտնի էր «Բոսնիայի դահիճ» մականվամբ, և վերջին ռազմական գործիչն է, ում միջազգային դատարանը մեղադրանքներ էր ներկայացրել նախկին Հարավսլավիայի հակամարտության առնչությամբ: Դատարանը հիմնվել էր Բոսնիայի 1992-1995 թվականների պատերազմի օրերին կատարված ռազմական հանցագործությունների ուսումնասիրման համար:

Մլադիչի գործի դատաքննությունը սկսվել է 2012 թվականին: Նրան 11 մեղադրանքներ են առաջադրվել ցեղասպանության իրականացման, մարդկության դեմ կատարած հանցագործությունների և Սարաևո քաղաքի քաղաքացիական ազգաբնակչության դեմ դիպուկահարներ օգտագործելու կապակցությամբ: Բացի այդ, նրան մեղադրում են 1995 թվականին Սերեբրինիցայում 8 հազար մահմեդական տղամարդկանց և երեխաների սպանույթան մեջ, որը Երկրորդ աշխարհամարտից ի վեր Եվրոպայում ամենաշատ զոհեր գրանցած սպանդն է:

Մլադիչին մեղավոր են ճանաչել 10 դրվագների կապակցությամբ և դատապարտել ցմահ ազատազրկման: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասել է, որ դատավճիռը ցույց է տալիս, որ հաղթեց օրենքի գերակայությունը, որը պատասխանատվության ենթարկեց ռազմական հանցագործություններ իրականացնողներին: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ջանքեր է գործադրել՝ Եվրոպայի պատմության այս մութ էջերը փակելու ուղղությամբ: