տուն Լուրեր Մկրտչյանը, Կուրսովան և Գևորգյանը հաղթել են Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում

Մկրտչյանը, Կուրսովան և Գևորգյանը հաղթել են Եվրոպայի առաջնության 6-րդ տուրում

118
0

952

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանն առավելության հասավ ադրբեջանցի Գունայ Մամաձադայի նկատմամբ:  Հաղթանակ տոնեց նաև Մարիա Կուրսովան, ով պարտության մատնեց Դարիա Չարոչկինային: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը, ով առավելության  հասավ հույն Մարիա Մակրոպուլուի նկատմամբ: Միակ ոչ-ոքին գրանցեց Լիլիթ Գալոյանը:

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայի Մայամա քաղաքում: Այն մեկնարկել է մայիսի 27-ին և կեզրափակվի հունիսի 8-ին: