տուն Հասարակություն Իրավական ՄԻԵԴ-ում քննում են Կարեն Ղազարյանի գործը. նախարար

ՄԻԵԴ-ում քննում են Կարեն Ղազարյանի գործը. նախարար

115
0

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձավ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի խնդրին:

Նախարարի խոսքով՝ Կարեն Ղազարյանի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվում է:

Զեյնալյանը հավաստիացրեց՝  ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են՝ օգտագործելով միջազգային ազդեցության լծակներն ու մեխանիզմները Կարեն Ղազարյանին վերադարձնելու համար։