տուն Հասարակություն Իրավական ՄԻԵԴ-ը մերժել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց կիրառել

ՄԻԵԴ-ը մերժել է Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց կիրառել

127
0

Եվրոպական դատարանը 2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ մերժել է Մանվել Գրիգորյանի գործով ներկայացված միջանկյալ միջոց ձեռնարկելու պահանջը: Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքից։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանը, դիմելով Եվրոպական դատարան, խնդրել էր, որ վերջինս, Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև նրան անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն հետագա ստուգման և բուժման նպատակով: