Ֆիլիպիններից 26-ամյա Քարեն Իբասկոն դարձել է «Միսս Երկիր» մրցույթի հաղթող։ Այս մասին հայտնում է ABS-CBN հեռուստաալիքը։
Նա կրթությամբ ֆիզիկոս է, նրա հետազոտության առարկան էներգիայի վերականգնվող աղբյուրներն են։ Այժմ աղջիկն աշխատում է որպես համալսարանի դասախոս։ Պատասխանելով հարցին, թե ամենից շատ ինչն է վնասում մեր մոլորակը, նա չի խորացել գիտության մեջ։
«Կարծում եմ՝ մեր խնդիրը կլիմայի փոփոխությունը չէ։ Իրական խնդիրը մեր անտեղյակությունն ու անտարբերությունն է։ Մեզ պետք է փոխել մեր մոտեցումը, մեր մտքերը։ Այդ միկրոջանքերը մակրոէֆեկտ կունենան և թույլ կտան փրկել մեր տունը, մեր մոլորակը»,-ասել է նա։