տուն Քաղաքական Միջազգային Միսիս աշխարհ 2014 է դարձել Բելառուսի ներկայացուցիչը

Միսիս աշխարհ 2014 է դարձել Բելառուսի ներկայացուցիչը

93
0

belarus

Բելառուսի ներկայացուցիչ Մարինա Ալեքսեյչիկը դարձել է «Միսիս աշխարհ 2014» մրցույթի հաղթող, որն անցկացվել է ամերիկյան Մերիլենդ նահանգում: Երկրորդ տեղը զբաղեցրել է Հարավաֆրիկյան հանրապետության ներկայացուցիչը, երրորդը` Պերուի: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը:

Մրցույթի նախագահ Դևիդ Մարմելը կարծում է, որ մրցույթի գլխավոր նպտակն է խրախուսել ընտանեկան արժեքները, խաղաղության, բարության և գեղեցկության իդեալները:

Մրցույթին մասնակցել են ամուսնացած երիտասարդ կանայք, որոնք սովորաբար ունեն երեխաներ, զբաղվում են ակտիվ քաղաքական և հասարակական գործունեությամբ իրենց երկրներում, ինչպես նաև բարեգործությամբ: 2014 թվականին Մերիլենդում ներգրավվել է 35 մասնակից: