տուն Լուրեր Միշոյի կինը ներկայացրել է իր նոր «ՀայԲրենդ» նախագիծը. հյուրը՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանն...

Միշոյի կինը ներկայացրել է իր նոր «ՀայԲրենդ» նախագիծը. հյուրը՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանն է

138
0

ՀայԲրենդ Սոնա Օգանեսյանի հետ. ռեփեր Միշոյի կինը Instagram-ի իր էջում հրապարակել է իր նոր նախագծի տեսանյութը, որը ներկայացնում ենք ստորև:

«Անմիջապես հեղափոխության սկսվելուց առաջ, ստեղծեցի մի հեռուստանախագիծ, որտեղ մենք (ես և հյուրը) կարող ենք անմիջական մթնոլորտում քննարկել տարբեր գաղափարներ Հայաստանի զարգացման և բրենդինգի շուրջ։ Ես զգում էի, որ շատ ասպեկտներ կան, որոնք լիարժեք չեն օգտագործվում` ներդրումների և տուրիզմի զարգացման համար։ Պրոյեկտի գաղափարն է` խոսել տարբեր ազդեցիկ մարդկանց հետ, ովքեր իրենց գործունեությամբ և հաջողություններով` բերում են Հայաստանը միջազգային ուշադրության հարթակ և ներգործում երկրի բրենդինգի վրա։ Մեր հյուրերի ցանկում` քաղաքական գործիչ, մարզիկ, երաժիշտ, դերասան, կամ գիտնական ունենալը, մեզ թույլ է տալիս այս հարցը դիտել ամենատարբեր և հետաքրքիր տեսանկյուններից։

Բերելով սովորածս և փորձս ԱՄՆ-ից, շատ հաճելի էր այս հաղորդման էպիզոդը նկարահանել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Շատ բան սովորեցի նրա հետ զրույցից և նույնիսկ որոշ տարրեր հասցրել եմ օգտագործել պրակտիկայում։ Հենց դա է պատճառը, որ ես սիրում եմ անել նման հաղորդումներ, որովհետև զրուցելով տարբեր մասնագետների հետ կարողանում եմ ստանալ իմացություն ամենատարբեր ոլորտներից։

Այս պրոյեկտը հիմա գտնվում է ընդմիջման փուլում, մեր երկրում կատարվող բարեփոխումների հետ կապված, բայց ուրախ եմ, որ այս մի հարցազրույցը կարող եմ կիսել ձեզ հետ»: